ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ամուսինը` Արշակ Մնացականյանն,
անդրադարձել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս գրել էր, թե իր «սիրտն Արփինե Հովհաննիսյան է ուզում»:

«ներսես ես, ինչ նիկոլի գլուխ ես։ Սիրտս, եւ ոչ միայն, քեզ տեսնել ա ուզում։ Համբալ, խոսքերիդ համար պատասխան տալո՞ւ ես։
Չնայած քո նման անբարոյականը հաստատ գրող փախնող ա, նիկոլի գլուխ։
Ով էդ թուլին ճանաչում ա թագ արեք ավանի փոխթաղապետ ա»,- գրել է Մնացականյանը:

Հիշեցնենք, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը սկանդալի կենտրոնում է հայտնվել ֆեյսբուքյան գրառման համար:
«Տաքություն, վրես չի եկել։ Սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում։
Շուտ իջնի, նառային չուզի հանկարծ»,- գրել է նա:
