Ոստիկանները կանգնեցրել էին Վազգեն Մանուկյանի մեքենան

Ոստիկանները կանգնեցրել են Վազգեն Մանուկյանի ավտոմեքենան (Տեսանյութ)

Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ ոստիկանները կանգնեցրել էին ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի ավտոմեքենան, որ ինչ-որ թուղթ փոխանցեին: Մանուկյանը, սակայն, դուրս չեկավ մեքենայից և չվերցրեց թուղթը:

Որոշ ժամանակ անց քշեց գնաց, և թուղթը մնաց ոստիկանների ձեռքին: Մենք լսեցինք, թե ինչպես ոստիկանները դժգոհեցին, որ Մանուկյանը արհամարհեց իրենց ու հեռացավ,

` սրանից հետո իրենք էլ հարգանքով չեն մոտենա, եթե ինքն այդպես է վարվում, և որոշեցին վաղը առավոտյան Մանուկյանին տեսնել ու թուղթը փոխանցել:

Վազգեն Մանուկյանի կինը` Վարդուհի Իշխանյանը Hraparak.am-ին ասաց, որ հավանաբար ծանուցագիր էին ուզում փոխանցել,

որ Մանուկյանին հրավիրեին ոստիկանություն: Ենթադրաբար սա կապված էր Վազգեն Մանուկյանի ելույթների հետ:

Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում

Оставьте комментарий

Don`t copy text!