ՎԵՐՋԱՊԵՍ․ Գեր իների հարցը հասավ Բայդենին․․․ «նրանք պետք է վերադառնան հայրենիք․․․»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է հայ գեր իների խնդրին:

«Անցյալ տարի հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խшխտումներ:

Նրանք շարունակում են ձերբшկшլել հարյուրավոր հայերի՝ խшխտելով միջազգային իրավունքը: Ես անձամբ խոսել եմ Բայդենի վարչակազմի հետ՝ այս խնդիրները անհապաղ լուծելու համար»,- գրել է կոնգրեսականը:

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը Ֆրանկ Փալոնի քայլը ողջունելի և դրական է համարում։ Նա հույս է հայտնում, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը պատշաճ ուշադրություն կդարձնի գեր իների հարցին ու գործուն քայլեր կձեռնարկի, որպեսզի նրանք հայրենիք վերադառնան:

«Տարբեր մարդիկ, կազմակերպություններ դիմում են այս խնդրանքով։ Հիմա, երբ Ֆրանկ Փալոնը նման բարձր մակարդակով է հարցը բարձրացնում, ես դա շատ կարևոր եմ համարում ու հույս հայտնում, որ կլինի պատշաճ արձագանք։

Գեր իների հարցը չպետք է մոռացության մատնվի, նրանք մեր հայրենակիցներն են ու պետք է վերադառնան հայրենիք»,- ասաց նա։

Оставьте комментарий