Այս գիշեր Տավուշի մարզում ադրբեջանցի է հայտնաբերվել. ԱԱԾ-ն չի ուշացել․․․

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում երեկ հայտնաբերվել է ադրբեջանի քաղաքացի: Գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանցի տղամարդուն նկատել են դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` ժամը 4:00-5:00-ի կողմերը:

«Գյուղի հացի փռան մոտ են գտել, ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են, այլ մանրամասների չեմ տիրապետում»,-ասաց նա զրույցի ընթացքում:

Բերդավան, սահմանամերձ գյուղ Հայաստանի Հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում, մարզկենտրոնից 54 կմ հյուսիս-արևմուտք, նախկին Նոյեմբերյանի շրջանում, Կողբ գետի ափին։ Մինչև 1978 թվականի հունվարի 25-ը կոչվել է Ղալաչա:

Բերդավանը հայտնի է իր նշանավոր մարդկանցով, որոնցից են Սոցիալիստական Աշխատանքի հերոս Սամսոն Դաղբաշյանը, ակադեմիկոս Վարդան Գուլքանյանը, բազմաթիվ բժիշկներ, դատախազներ, մանկավարժներ ու այլ նշանավոր անձինք։ Բերդավանի մոտ է գտնվում միջնադարյան Գալինջաքար ամրոցը, կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում

Оставьте комментарий