Այսօր գերի ընկած հայ զինծառայողը վերադարձվել է․Ադրբեջանի ՊՆ-ն ընդունել է, որ Քաթանյանը դիվերսանտ չէ

Ադրբեջանի ՊՆ-ն պարզաբանել է, որ հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը ոչ թե սադրանքի համար մուտք է գործել Ադրբեջանի տարածք, այլ մոլորվել է:

Ինչպես հաղորդում է Sputnik Азербайджан-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին, ներկայումս Քաթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին։

ՀՀ ՊՆ-ից պաշտոնական հաղորդագրություն դեռ չի տարածվել։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը,

մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել էր Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Оставьте комментарий

Don`t copy text!