Բարի լուր. Գյումրեցի կինը, ով որդուն կորցրել է 44-օրյա պшտերшզմում, կրկին մայրացել է

Գյումրեցի Չաքրյանների ընտանիքը արցախյան 44-օրյա պшտ երազմում կորցրել է ժամկետային զինծառայող տղային: Սակայն իրենց մեջ ապրելու ուժ ու հույս են գտել ևս մեկ տղայի ծնունդով: Երեկ Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Չաքրյանների

կրտսեր որդին՝ հերոս Դավիթ Չաքրյանի եղբայրը: Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ծն նդաբերական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկը առաջինը շտա պում են ոչ թե ծննդկանի հարազատները, այլ հիվանդանոցի աշխատակիցները: Անցած երեկոյան այստեղ լույս աշխարհ է եկել այն փոքրիկը, որին սպասում էին

հիվանդանոցի ողջ աշխատակազմով, իսկ ծննդկանը նույն բուժհաստատության աշխատակիցն է: Յոթ ամիս առաջ գործընկերները ցա վակցում էին Լուսինեին ավագ տղայի՝ Դավիթի զո հվելու համար, իսկ էսօր շնորհավորում են ևս մեկ զավակի լույս աշխարհ գալու կապակցությամբ: «Լուսինեն մեր հիվանդանոցի աշխատակից է: Շատ սպասված

փոքրիկ է, քանի որ ամբողջ հիվանդանոցը, առավել ևս մեր բաժանմունքը, անհամբեր սպասում էր այս նորածնի լույս աշխարհ գալուն: Լուսինեն մեր ստացիոնար հսկողության ներքո է գտնվել: Շատ ծանր հոգեբանական վիճակում էր, նաև առողջական խնդիրներ ունի՝ բրոնխիալ ասթմա ու ստորին վերջույթների վարիկոզ: Սակայն Լուսինեն նվիրյալ մայր է և հաղթահարեց ամեն ինչ»,- Shantnews-ին

ասել է Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Ալլա Հովհաննիսյանը: Լուսինեի ավագ տղան՝ Դավիթը, բանակ էր զորակոչվել 2020 թվականի օգոստոսին: Միայն մեկուկես ամսվա զինծառայողը Մարտակերտում է մասնակցել թ եժ մար տերին։ Դավիթը զո հվել է հոկտեմբերի տասնվեցին:

Եվ օրեր հետո հայտնի է դարձել Լուսինեի հղիության մասին: Եվս մեկ զավակ ունենալու որոշումը նրան հեշտ չի տրվել: Հոգեբանական ծա նր վիճակից դուրս գալ և կրկին մայրանալու որոշում կայացնել օգնել են ընտանիքի անդամները, նաև գործընկերները: Փոքրիկը կանխածին է, լույս աշխարհ է եկել մեկ կգ 900 գրամ քաշով, ներարգանդային զարգացման հապաղումներ, նաև

շնչառական խնդիրներ է ունեցել: Այժմ նորածին տղայի վիճակը բավարար է: Բժիշկներն են բացատրում՝ որդու կորստից ընդամենը յոթ ամիս անց մայրացած կնոջ մոտ այլ կերպ չէր էլ կարող լինել: «Սկզբում չէի հավատում, հետո պարզվեց, որ իսկապես հղի եմ: Չէի ուզում կրկին մայրանալ առողջական խնդիրների պատճառով, սակայն ընտանիքիս անդամները ու գործընկերներս օգնեցին

հաղթահարել դժ վարությունները: Տղայիս չուզեցի Դավիթ անունը տալ: Դավիթը մեզ համար կմնա Դավիթ, իսկ կրտսերը կկրի Դանիել անունը»,- Shantnews-ին ասել է Լուսինե Արսենյանը:
Նորածնին մայրը Դանիել անունն է տվել: Զո հված որդու անունով չի կոչել: Ասում է՝ Դանիելը չի եկել Դավիթին փոխարինելու: Նա էլ ապագա զինվոր է և

իրենց ընտանիքի անուն-ազգանունը արժանապատվորեն կրողը։ Լուսինեն իր օրինակով խորհուրդ է տալիս որդեկորույս բոլոր այն մայրերին, որոնք դեռ երիտասարդ են, զավակներ ունենալ: Սա ընտանիքների համար սփոփանք է, պայ քարի և ապագայի խորհրդանիշ։ Փոքրիկ Դանիելը մայրիկի հետ տուն կգնա մոտ մեկ շաբաթից:

Оставьте комментарий

Don`t copy text!