Կներեք, բшյց կոպիտ եմ գրելու… Ով ուզում ш նեղшնш գրшռումիցս՝ ինձ չի հետшքրքրում…Արտյոմ Հшկոբյшնի կոշտ шնդրшդшրձը….

Ռեժիսոր և հաղորդավար Արտյոմ Հակոբյանը իր էջում գրառում է կատարել. «Կներեք, սակայն կոպիտ եմ գրելու։ Արա՝ այ դեբիլներ։ Ձեր պատճառով է այս քաոսը տիրում պետությունում։ Ձեր բոլորի փոխարեն ոչ վարչապետը, ոչ ԱՆ նախարարը, ոչ պարետը, ոչ էլ, առավել ևս, նախորդները չեն կարող կանոնները պահպանել։
Դուք պիտի մի քիչ ջանք գործադրեք, ու ինքներդ ձեզ պաշտպանեք վիրուսից։ Իսկ դուք հազիվ ազգի դավաճանների բարբաջած բթամիտ, հիմար թեզերն եք կրկնում և դրանով հպարտանում եք։ Ով ուզում է նեղանա գրառումիցս՝ ինձ չի հետաքրքրում։
Ձեզ հազիվ մարդու տեղ դրեցին, երկար տարիների ստրուկի կարգավիճակում ապրելուց այնուհետև՝ խոսելու, ազատ արտահայտվելու շանս տվեցին՝ փոխարենը երախտապարտ լինեք և ամեն ինչ անեք, որ օգնեք՝ շարժվենք առաջ, ինչքան տարիների ընթացքում հավելյալ լեղի ունեիք՝

քանզի վախից չարտահայտվելուց, կուտակում էիք էդ լեղին ձեր ներսում՝ այսօր էդ լեղին հանել եք և սխալ ուղղությամբ ցրիվ ե՞ք տալիս։ Սրանց հեգնանքին նայեք, սրանց մուննաթներին նայեք, սրանց միշտ, ամեն բանից «նիդավոլնի» վիճակին նայեքՀասկացա՜նք՝ կան շատ թերացումներ, դա բոլորս ենք տեսնում, սակայն էնպես չի էլի, որ իդեալական պետությունում էիք ապրում, այժմ հանկարծ ամեն ինչ փչացավ։ Մարդիկ փորձում են օրենքի պետություն դարձնել՝ կստացվի շատ լավ է, եթե հանկարծ չստացվի, ուրիշները կգան կփորձեն, կամ էլ ձեր «նիդավոլնի» օգնությամբ հները կվերարտադրվեն, ձեր գլուխները կերած մի «արդար» խաղացողի դերով։

Սակայն մի ընկեք իրենց կաշիները փրկելու համար, պետությունհ «փուռը» տվողների ջրերը, թե չէ դուք էլ եք իրենց նման դառնում։ Իրենք իրենց թալանած միլիոնների և չնստելու պայքար են տալիս՝ դու՞ք ինչի համար եք իրենց բարբաջանքը կրկնում։ Հավաքեք ձեզ՝ պահպանեք հակահամաճարակային կանոնները։

Թարգեք այդ հիմար խոսակցությունները՝ վիրուս չկա, դրանից մարդ չի կյանքից հեռանում, դիմակը չի օգնում, ես ծանոթ չունեմ, և այլն։ Մի քանի քեֆ էլ քիչ արեք։ Պորտներդ ռեստորանի սրահի մեջ չեն կտրել։ Իրար բերան էլ մի մտեք։ Զզվելի է դառել ամեն ինչ։ Հ.Գ. ամեն դեպքում՝ առողջ եղեք»։

Оставьте комментарий