Ալեն Սիմոնյшնը պшշտոնшկшն այցով մեկնում է Վիեննш. հшյտնի է, թե ով կկшտшրի ԱԺ նшխшգшհի պшրտшկшնությունները

Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով մեկնում է Վիեննա.

հայտնի է, թե ով կկատարի

ԱԺ նախագահի պարտականությունները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր կարգադրություն է ստորագրել, որով պատվիրակություն է գործուղում Վիեննա՝ խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին և Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին մասնակցելու համար։

Այն անցկացվելու է 2021 թվականի սեպտեմբերի 6-9-ը Վիեննայում։

Պատվիրակության կազմը․

  • Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
  • Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ Ազգային ժողովի նախագահի օգնական
  • Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
  • Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
  • Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ
  • Արման ՄԿՐՏՉՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբերի 3-9-ը)
  • Արաքսյա ՔՈՉԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր:

Մեկ այլ որոշմամբ՝ սեպտեմբերի 6-9-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *