Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ վերջինիս հարմար ցանկացած պահի

Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ վերջինիս հարմար ցանկացած պահի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ցանկացած պահի, երբ վերջինս պատրաստ կլինի այդ հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես պատրաստ եմ հանդիպել և արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը այդ մասին: Եթե հայկական կողմը պատրաստ է, ես` նույնպես: Մենք ունեցել ենք մեկ հանդիպում, որը տեղի ունեցավ այս տարվա սկզբին եռակողմ ձևաչափով `Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:

Փաշինյան Ալիև

Ես պատրաստ եմ բանակցությունների պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ լինի: Այսպիսով, ես բաց եմ քննարկումների համար և կարծում եմ, որ սա կարող է լինել լավ ցուցանիշ, որ պատերազմն ավարտված է, և այս էջը շրջված է»,- ասել է Ալիևը:

Նշենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մոտ ապագայում կարող է տեղի ունենալ Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *