Ադրբեջանի ազգային ավիափոխադրողն սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը

Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջևան ուղևորափոխադրումների համար։

««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Այս քայլը վկայում է Ադրբեջանի հստակ պատրաստակամության մասին՝ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում, ինչը բխում է բոլոր երկրների շահերից», — ասվում է AZAL ավիաընկերության տարածած հաղորդագրությունում։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղու փոփոխության արդյունքում թռիչքն ավելի կարճ կտևի, կկրճատվի նաև  օգտագործվող վառելիքի ծավալը։

«Այսպիսով, AZAL ավիաընկերությունն այս չվերթն իրականացնելիս այսուհետ կարող է օգտվել գոյություն ունեցող բոլոր օդային միջանցքներից, այդ թվում՝ անցնող Հայաստանի և Իրանի օդային տարածքներով», — ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *