Մոտ երկու ամիս փնտրվող ավագ լեյտենանտը Բաքվից վերադառնում է հայրենիք

Օգոստոսի 22-ին վատ եղանակային պայմանների պատճառով Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում հայտնված ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը վերադարձվել է հայրենիք։ ԱԺ նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ այս պահին Հայաստան է վերադարձվում Արթուր Դավիդյանը, որը Արցախի սահմանն անցել է 2021թ օգոստոսի 22-ին։ Պապիկյանի փոխանցմամբ՝ Դավիդյանն արդեն ՀՀ-ում է։

Հիշեցնենք, որ ռազմական գերատեսչությունը օգոստոսի 22-ին հաղորդել էր, որ 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։

Գերատեսչությունից հավելել էին, որ նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվել զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։

Աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *