Ես Գիտեմ՝ Սրանով Մորս Հետ Չեմ Բերի, Բայց Կկանխեմ Ուրիշ Մայրերի Մա Հը… Ես Բարձրաձայնում Եմ Այս Անձնական Ող Բերգությունը, Որպեսզի… Լիլիաննա Աբրահամյան

Լիլիաննա Աբրահամյանը գրել է. Մայրս մա հացավ…

1 շաբաթով Մոսկվայում էի գործերով, երբ մորաքրոջս տղան մտավ սենյակ և ասաց. «Տոմսերն առել եմ, շտապ պիտի հետ գնաս Երևան, մայրդ լավ չի զգում իրեն, հի վանդանոցում է»: Անմիջապես հասկացա, որ եղբայրս ստում է.

ես մորս լավ գիտեի. նույնիսկ հի վանդանոց ընկնելու դեպքում նա թույլ չէր տա, որ ինձ զանգեին ու հետ կանչեին: Եթե զանգել են, ուրմեն նա այլևս չկա: Ծնող կորցնելն ինքնին արդեն մեծագույն ցա վ է: Բայց այդ ցա վը քառապատկվում է, երբ այդ մա հը տեղի է ունենում բժշկի անգրագիտության, տմարդության ու անտարբերության պատճառով:

Առողջ, 59 տարեկան կինը կտրուկ վատանում է: Մորաքույրներս շտապ օգնություն են կանչում: Կանչին գալիս է երիտասարդ մի բժիշկ: Մայրս գանգատվում է կրծքավանդակի սրտի շրջանում ցա վից, ձախ ձեռքի թմրածությունից ու զարկերակային ճնշման բարձարցումից: Իբրև բժիշկ նշեմ, որ սրանք ԴԱՍԱԿԱՆ ստենոկարդիայի ն ոպայի ախտանշաններ են:

Ենթադրվում է, որ բժշկական համալսարանի յուրաքանչյուր ուսանող սա գիտի: Սակայն ի դժբախտություն մեր ընտանիքի՝ շտապ օգնության երիտասարդ բժիշկը այս տարրական գիտելիքները չուներ, ինչը ճակատագրական եղավ մորս համար: Անտեսելով մորս գանգատները կապված սրտի հետ՝ նա չի կատարում պարտադիր էլեկտրասրտագրություն (ЭКГ):

Հիմնվելով իր ենթադրությունների վրա՝ երիտասարդ բժիշկն ախտորոշում է նևրոզ: Մորաքույրներս խնդրում են ու պարտադրում գոնե տեղափոխել հի վանդանոց, ինչին ի պատասխան նա պնդում է, որ սրտի հետ կապված որևիցե խնդիր չկա ու անհոգ հեռանում: Տասնհինգ րոպե անց մայրս մա հանում է սրտի կանգից (սուր կորոնար անբավարարություն):

Ես բարձրաձայնում եմ այս անձնական ող բերգությունը և պատրաստվում եմ անցնել դա տական բոլոր քա շքշուքների միջով միայն մի նպատակով, որ բացառեմ նման դեպքերի կրկնությունը: Ես գիտեմ, որ սրանով մորս հետ չեմ բերի, սակայն կկանխեմ ուրիշ մայրերի մա հը:

Ակնկալում եմ ոլորտի պատասխանատուների ու բոլոր պատկան մարմինների ուշադրությունը, հա նցավոր անգործությունն ու անտարբերությունը ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքն ապահովվելու Ձեր Սահմանադրական պարտականության տարրական խախտում է, այլ կերպ ասած հա նցագործություն:

ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am ՀՀ ոս տիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ կառավարություն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Nairi Sargsyan Arayik Harutyunyan Anahit Avanesya Vahe Mirijanyan ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն

Աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *