Որոշեցինք փաստաթուղթը ներկայացնել և վերջնականապես փակել սուտ ու կեղծ տեղեկություններ տարածող փոքրոգիների բերանները․ Առուշ Առուշանյանի հայր

«Տեղեկանքը չէ, որ պետք է հաստատի մարտական գործողություններին Առուշի մասնակցության փաստը: Պատերազմի ժամանակ Առուշի հետ բազմաթիվ տղաներ են եղել մարտի դաշտում, որոնք արդեն խոսել են այս մասին»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը։

Առուշ Առուշանյանի՝ 44-օրյա պատերազմի օրերին մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ «Առուշ Առուշանյան» դաշինքի լիազորված անձի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ ԶՈՒ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումից տրամադրել էին տեղեկանք, որտեղ նշված է Առուշ Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցության ժամանակացույցը:

Տեղեկանքում նշվում է, որ Առուշանյանը 02.10.2020-16.11.2020-ը մասնակցել է մարտական գործողություններին:

«Մեզ բնորոշ չէ այդքան ցած իջնել և ամեն անգամ հակադարձել արմենխաչատրյանների զազրախոսություններին, դրա համար էլ որոշեցինք համապատասխան փաստաթուղթը ներկայացնել և վերջնականապես փակել սուտ ու կեղծ տեղեկություններ տարածող փոքրոգիների բերանները»,- ընդգծել է Առուշ Առուշանյանի հայրը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններում առաջադրված ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցի քարոզարշավով զբաղվող ԱԺ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կասկածի տակ էր դրել Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցության փաստը և հայտարարել էր, որ Գորիսի համայնքապետը պատերազմի օրերին առաջնագծում չի եղել:

Գագիկ Առուշանյանը լրատվամիջոցի հետ զրույցում տեղեկացրել է նաև, որ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Սյունիքի համայնքապետերը առաջնագծից հետ են կանչվել՝ վարչապետի հրամանով և հոկտեմբերի 17-ին Գորիսում մասնակցել են Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը: Խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է անցնել Սյունիքի ինքնապաշտպանությանը:

Հարցին, թե ինչ ինքնապաշտպանության մասին է խոսքը, երբ մարտական գործողությունները Սյունիքից մոտ 200 կմ հեռու են ընթանում, Փաշինյանի պատասխանը, ըստ Առուշանյանի, եղել է՝ նախապատրաստվում ենք:

Աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *