Մանրամասներ բետոնե փլվածքի տակ մնացած 9-ամյա տղայից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 00։10-ին, Երևանի «Անկախ մայլա» կոչվող թաղամասում տեղի էր ունեցել փլուզում, որի հետևանքով 9-ամյա երեխա էր մնացել փլատակների տակ:

Վերջինս սովորում էր Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոցում:

Դպրոցի ֆեյսբուքյան էջը ցավակցական խոսք է ուղղել երեխայի ընտանիքին և մտերիմներին:

«Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոցի տնօրենությունը, ուսուցչական և աշակերտական կազմը վշտակցում է դպրոցի սան Էդուարդ Ենգոյանի անժամանակ մահը, ցավակցում ծնողներին ու հարազատներին՝ անդառնալի կորստի համար։

Մեր սիրելի, ընկերասեր, բարի, ուրախ, չարաճճի, Էդուարդը միշտ կմնա ուսուցիչների և ընկերների հոգում ու մտքում»,-գրված է դպրոցի ֆեյսբուքյան էջում։

Աղբյուրը

Оставьте комментарий